- Հիսուս, Տեր մեր, պաշտում ենք Քեզ ու խնդրում
այնպես անել, որ մենք է’լ ավելի սիրենք Քեզ:
- Այո’: Ես Սիրո ամուր կապով ձեզ է’լ ավելի մտերիմ կդարձնեմ Ինձ...
- Հիսուս, միայն Քո մասին մտածելը լցնում
է մեզ անհուն ջերմությամբ:
- Այո: Այնպես սիրեք Ինձ, որ Իմ մասին մտածելն իսկ սքանչացումով ու հրճվանքով լցնի ձեր սիրտը...
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...